ՎԵԲ-ԿԱՅՔԻ ԱՈՒԴԻՏ
Կայքի անվտանգության աուդիտը հզոր գործիք է հանդիսանում վեբ ռեսուրսի տեղեկատվական անվտանգությունը ապահովելու համար։ Կայքի խոցելիության հայտնաբերման աուդիտը՝ դա աշխատանքների համախումբ է, որի ընթացքում կատարվում է կայքի կոդերի, սերվերների, ծրագրային ապահովման սխալների բացահայտում։ Օգտագործելով այդ սխալները կիբեր-հանցագործը կարող է հարձակում կատարել և կոտրել կայքը։ Որպես կանոն այս աշխատանքները ներառում են հետևյալ գործունեությունները՝ կայքի խոցելիության սկանավորում, կայքի բովանդակության վերլուծություն, սկրիպտերի աշխատանքի և վեբ-հավելվածների սխալների բացահայտում։
Ընկերության վեբ-կայքը դա ընկերության կարևորագույն մասն է , անկախ նրանից թե ինչ գործունեություններ է իրականցնում։ Դուք կարող եք այն օգտագործել էլեկտրոնային առևտրի, մատակարարների և պատվիրատուների շփման, վաճառքի բարձրացման և ձեր հաճախորդների վստահությունը բարձրացնելու համար։ Այդ պայմանների ապահովումը հնարավոր է միայն հաշվի առնելով անվտանգության ռեսուրսները։ Ելնելով այս հանգամանքից կայքը պետք է աշխատի կայուն և անխափան։ Տվյալ պայմանների ապահովումը հնարավոր է եթե պատշաճ կերպով ուշադրություն դարձվի ռեսուրսի անվտանգությանը՝ հատկապես տվյալ ընթացակարգի, ինչպիսին է կայքի անվտանգության աուդիտը ։
Վեբ-ռեսուրսների զարգացման ժամանակ անվտանգության հարցը դեռևս մղվում է երկրորդական պլանի՝ զիջելով իր տեղը դիզայնի և հարմար օգտագործմանը, որը հնարավոր է դարձել վերջին տպավորիչ տեխնոլոգիաների շնորհիվ։ Շատ ընկերություններ առ այսօր չեն հասկանում, թե որքան կարևոր է կայքերի, վեբ-հավելվածների անվտանգության աուդիտը և ինչ դեր է նա կատարում։
Հաճախակի անվտանգության աուդիտին անրադառնում են փաստացի , երբ կայքը արդեն կոտրված է և որոնողական համակարգում նշվել է որպես վնասակար, որնել հեռացվել է դիրքերից։ Կայքի տրաֆիկը իջնում է նվազագույնի և հաճախորդները , աշխատակիցները ահազանգում են նրա մասին, որ կայքը վարաքված է վիրուսներով։
Հաքերային հարձակումներից խուսափելու համար անհրաժեշտ է անցկացնել անվտանգության աուդիտ և խստորեն հետևել մասնագետների խորհրդատվությանը։ Կայքի խոցելիությունը ստուգելու համար կիռարում են մի շարք ծրագրեր։ Այն դեպքերում, երբ կայքը հիմնված է հայտնի CMS-ների վրա ինչպիսիք են՝ (NetCat, WordPress, Joomla, Drupal) կկատարվ են համակարգի պաշտպանության կայունության լրացուցիչ ստուգումներ հայտնի exploit-ների նկատմամբ։ Կայքի հարձակումից խուսափելու համար բավական չէ տեղադրել CMS-ի վերջնական թարմացումները։ Անհրաժեշտե հեռացնել հին account-ները, ստուգել պլագինների, ընդարձակման և մոդուլների ակտուալությունը, սկրիպտերի վերանայում, հոսթինգի կարգավորումների վերանայում։ Եվ այս ծառայությունների ամբողջականությունը իրենից ներկայացնում է անվտանգության աուդիտ։ Կայքի ստուգման արդյունքների հիման վրա պատվիրատուն ստանում է ամբողջական զեկույց և խորհուրդներ հայտնաբերված խոցելիությունները վերացնելու վերաբերյալ ։ Բոլոր աշխատանքները իրականացվում են հրապարակմանը չենթակա պայմանագրի ներքո։