ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԹԵՍՏ
Տեղեկատվական անվտանգության ոլորտում թափանցելիության թեստը ամենա տարածված ծառայություն է։ Այդպիսի աշխատանքների իմաստը կայանում է նրանում, որ լիազորված կերպով շրջանցել եղած ինֆորմացիոն համակարգի անվտանգությունը։ Թեստավորման ընթացքում աուդիտորը խաղում է կիբեր-հանցագործի դերը, որի մոտիվացյան է խափանել հաճախորդի ինֆորմացիոն ցանցի անվտանգությունը։
Որպես կանոն ինթենսիվ ստուգմանը ենթարկվում են՝ կորպորատիվ ցանցի անվտանգության տեխնիկական միջոցները, սակայն տեխնիկական միջոցների անվտանգությունը ապահովելուց բացի, պարտադիր է ստուգել նաև օգտատերերի (կամ աշխատակիցների) իրազեկ լինելը։
Ներթափանցման փորձարկման գործթացը ներառում է կիբեր-հանցագործի իրական գործողությունների մոդելավորում ՝ անվտանգության համակարգի խոցելիության որոնումը և նրա հետագա շահագործումը։ Ներթափանցման թեստը թույլ է տալիս ձեզ ստանալ արված աշխատանքի գնահատական և փորձագիտական կարծիք կոնֆիդենցյալ ինֆորմացիայի պաշտպանության մասին։
Կատարված աշխատանքի արդյունքում մենք պատրաստում ենք մանրակրկիտ զեկույց, որը թույլ է տալի Ձեզ իրազեկվել կոնֆիդենցիալ տվյալների պաշտպանության աստիճանի մասին նաև ձեռք բերել հատուկ առաջարկներ տեղեկատվական անվտանգության բացահայտված սպառնալիքների վերացման վերաբերյալ։
Ներթափանցման թեստը կօգնի ձեզ խուսափել միջադեպերից, որոնք կարող են վնասել ձեր կազմակերպության հեղինակությունը և հանգեցնել էական կորուստի։
Ներթափանցման թեստավորման ընթացքում փորձեր են արվում օգտագործել տեղեկատվական համակարգում հայտնաբերված խոցելիությունները: Հաջող իրագործման դեպքում, նման թեստերը թույլեն տալիսարդյունավետ կերպով ներկայացնել ներթափանցման հնարավորությունը տեղեկատվական համակարգ և բացահայտել տեղեկատվական անվտանգության սպասարկման թույլ կողմերը։
Դա թույլ կտա ողջամտորեն հատկացնել ֆինանսական և նյութական ռեսուրսները տեղեկատվական համակարգի անվտանգությունը ապահովելու համար, հատկապես այն տարածքներում, որտեղ դա ավելի անհրաժեշտ է։