Ծառայություններ

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

Տեղեկատվական անվտանգությունը դառնում է հաջող բիզնեսի կարևոր գրավական ։ Սա հաճախ կասկածի տակ է դրվում, քանի որ Հայաստանի շուկայում կիբեր հանցագործությունը ընկալվում է որպես էկզոտիկ երևույթ, իսկ ընկերության աշխատակիցների կազմում ունենալ տեղեկատվական անվտանգության մասնագետ  բավականին ծախսատար է, երբ խոսքը գնում է փոքր և միջին բիզնեսի մասին ։

 
Հիմնվելով աշխատանքային մեծ փորձի վրա, ունենալով բարձր որակավորում ունեցող մասնագետներ, տիրապետելով հարձակման մեթոդներին, մենք զարգացնում ենք առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ, տեղեկատվական անվտանգության սպառնալիքներից խուսափելու համար։ Մեզնով մշակված միջոցառումների փաթեթը իր մեջ ներառում է՝

·         DDOS (Distributed Denial Of Service) հարձակումներից համակցված պաշտպանության համակարգ

·         Ներխուժումը հայընաբերող և կանխող համակարգեր

·         Firewall’s

·         Հեռավոր մուտքի կառավարման համակարգեր

·         Ներքին անվտանգության համակարգեր

·         Anti-Virusներ

·         Աուտենտիֆիկացիայի համակարգեր

·         Կրիպտոգրաֆիկ համակարգեր

 
Ամենահայտնի օպերացիոն համակարգերում հայտնաբերված բազմաթիվ կրիտիկական խոցելիության ինչպես նաև նոր հայտնաբերված ուղղությունների արագ զարգացումը և նրանց հանրային մատչելի լինելը թույլ են տալի անգման  անփորձ չարագործին շրջանցել գոյություն ունեցող անվտանգությունը և ստանալ մուտք դեպի ընկերության տվյալների բազա՝ հասցնելով ֆինանսական և հեղինակային վնաս։

Ընկերություններում, որոնք առաջարկում են իրենց արտադրանքը կամ ծառայությունները բանկային վճարային համակարգերում, էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում, այդպիսի վնասը կարող է հասցնել հաճաղորդների սուր արտահոսքի և վստահության կորուստի։

Կուտայված մասնագիտական փորձը թույլ է տալիս ոչ միայն կատարել  պաշտպանության պրոակտիվ համակարգի որակական ճկուն կարգավորում, որը կարուղանում է ակտիվորեն բացահայտել և կառավարել  տեղեկատվական անվտանգության պատահարները, այլ նաև կանխել կիբեր հարձակումները՝ ապահովելուվ  իֆորմացիյոն միջավայրի լիակատար անվտանգություն ։

Ծառայության շրջանակներում բոլոր աշխատանքները կատարվում են գաղտնի կոմերցյոն գաղտնիքը չհրապարակելու  պայմանագիր կնքելով ։ Աահովում ենք ինֆորմացիոն ռեսուրսների մաքսիմալ անվտանգություն նաև գաղտնիություն, անգամ պայմանագրի գործող ժամկետի ավարտից հետո։ Այդպիսով մեր հաճախերդները կարող են լիովին մոռանալ տեղեկատվական անվտանգության ապահովության խնդիրների մասին կենտրոնանալով հիմնական բիզնեսի խնդիրների լուծմանը։ Դա ոչ միայն հուսալի է այլ նաև հարմար։

Ունենալով բարձր որակավորում ունեցող մասնագետների աշխատակազմ , որոնք կարող են արդյունավետ աշխատել մեկ թիմում, մեր հաճախորդները ստանում են մասնագիտական բարձրակարգ ծառայություններ ողջամիտ գնով։

Մեր համար կարևոր է տրամադրել բարձր մակարդակի ծառայություններ։ Մենք գիտենք, որ ծառայությունները պետք է լինեն ոչ միայն պրոֆեսիոնալ այլ նաև հարմար։ Ծառայությունների արժեքը հաշվարկվում է անհատապես և կախված է լրացուցիչ ընտրանքներից  ինչպիսիք են DLP համակարգի օգտագործումը և այլն։

Աութսորսինգի տեղեկատվական անվտանգության ծառայություններից բացի մենք առաջարկում ենք դասնթացներ։ Ի տարբերություն շատ համակարգչային անվտանգության դասնթացների մեր ծրագրերը պարունակում են առավել ակտուալ նյութեր հաքինգի և համակարգերի տարբեր բարդրության պաշտպանության մասին։ Որոնք թույլ են տալիս կարճ ժամանակահատվածում զգալիորեն բարձրացնել տեղեկատվական անվտանգության մասնագետների ու ցանցային ադմինիստրատորների մասնագիտական մակարդակը։